Մատչելիության հղումներ

«Չեմպիոն դառնալու մտքով էի գնացել». 19-ամյա Ալեքսանդրան՝ չեմպիոնության ճանապարհի և ծանրամարտի մասին


19-ամյա ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը է՝ Սոֆիա էր մեկնել հենց Եվրոպայի չեմպիոն դառնալու մտադրությամբ։

Մեկ տարի առաջ էլ Մեքսիկայում երիտասարդների աշխարհի չեմպիոն է դարձել։ Մեդալները, հույս ունի, կշատանան, առջևում դեռ մի քանի մրցում կա, գլխավորը աշխարհի առաջնությունն է։

Ալեքսանդրան 12 տարեկանից է սկսել զբաղվել ծանրամարտով։ 7 տարի է՝ հաճախում է Գյումրիի բարձրագույն վարպետության դպրոց։ Խոստովանում է՝ կնոջ համար սա դժվար սպորտաձև է։

Սկզբում չի էլ մտածել, որ սպորտում կկարողանա նման արդյունքի հասնել, բայց եթե նպատակ ես դրել, ապա արդյունք հաստատ կլինի, կարծում է երիտասարդ մարզիկը։

Ալեքսանդրայի անձնական մարզիչ Քրիստինե Պետրոսյանը հենց սկզբից է հասկացել, որ տաղանդավոր մարզիկի հետ գործ ունի, ու այս հաղթանակն էլ սպասելի էր։

Ե՛վ մարզիչի, և՛ Ալեքսանդրայի նպատակը 2028-ի օլիմպիական խաղերն են։

Ծանրամարտի կանանց հավաքականի հաջողություններից հետո մարզադպրոց դիմող աղջիկների հոսք է լինում սովորաբար, բացառություն չէր նաև այս անգամ։

Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրայից բացի, փայլուն ելույթներ ունեցան նաև հայաստանցի մյուս մարզիկները, ազգային հավաքականը առաջին հորիզոնականը զբաղեցրեց նվաճած մեդալների քանակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG