Մատչելիության հղումներ

«Ոդիսևս» տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա


Հինգշաբթի օրը «Ոդիսևս» տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա: «Ոդիսևս»-ը դարձել է ամերիկյան առաջին տիեզերանավն անցած ավելի քան կես դարի ընթացքում, որը հասել է Լուսին և բարեհաջող իջել Երկիր մոլորակի արբանյակի մակերեսին:

«Ոդիսևս»-ը ստեղծել է Թեքսաս նահանգում՝ Հյուսթոնում գործող Intuitive Machines ընկերությունը, որը դարձել է տիեզերանավ Լուսին ուղարկած առաջին մասնավոր ձեռնարկությունը:

«Մենք կարող ենք հաստատել, որ սարքավորումը գտնվում է Լուսնի վրա, «Ոդիսևսը» նոր տուն ունի»,- ասել է Intuitive Machines-ի համահիմնադիր և տեխնոլոգիայի գլխավոր տնօրեն Թիմ Քրեյնը:

ՆԱՍԱ-ն ուղիղ եթերում հեռարձակել է վայրէջքը: «Ոդիսևս»-ը Ֆլորիդայի Քենեդիի տիեզերական կենտրոնից տիեզերք է արձակվել անցյալ շաբաթ և Լուսնի ուղեծիր է հասել չորեքշաբթի օրը: Հինգշաբթի լուսնային վայրէջքը դարձել է առաջինը 1972 թվականից ի վեր, երբ ՆԱՍԱ-ն ավարտել է Apollo ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG