Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկում են էներգետիկ համագործակցության ընդլայնումը


Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազով, արխիվ
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազով, արխիվ

Վաշինգտոնում գտնվող Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի օգնական Սառա Լադիսլավի հետ:

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և միջազգային նշանակության էներգետիկ նախագծերի իրականացման երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ըստ հաղորդագրության՝ ընդգծվել է Հարավային գազային միջանցքի դերը։

Հարավային գազային միջանցքը կառուցվել է Եվրամիության գազամատակարարումը դիվերսիֆիկացնելու և մատակարարման մեկ աղբյուր ունեցող եվրոպական երկրների թիվը նվազագույնի հասցնելու նպատակով: Մասնագետների գնահատմամբ` թեև ադրբեջանական գազը կարող է օգնել Եվրամիության երկրներին հրաժարվել ռուսական գազից, ծավալները, սակայն, բավարար չեն այն ամբողջությամբ փոխարինելու համար:

2022 թվականին Բրյուսելի և Բաքվի միջև ստորագրված էներգետիկ գործընկերության մասին հուշագրի համաձայն՝ Եվրամիությունը մտադիր է ընդլայնել Ադրբեջանը Եվրոպային կապող Հարավային գազային միջանցքը և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG