Մատչելիության հղումներ

Իրանի նավթի նախարարն Իսրայելին է մեղադրել վերջերս տեղի ունեցած պայթյունների համար


Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին Իսրայելին է մեղադրել վերջերս տեղի ունեցած պայթյունների համար, որոնք թիրախավորել են գազի խողովակաշարերը։

Օուջին կատարվածը նկարագրել է որպես Իսրայելի կողմից կազմակերպված դիտավորյալ գործողություն, որի նպատակն է խաթարել Իրանի գազամատակարարումը խոշոր նահանգներում: Իրանցի պաշտոնյան, սակայն, որևէ ապացույց չի ներկայացրել իր պնդումները հաստատելու համար:

Իսրայելի իշխանությունները սովորության համաձայն չեն մեկնաբանել մեղադրանքները։

Պայթյունները տեղի են ունեցել փետրվարի 14-ին, ինչի հետևանքով Իրանի առնվազն հինգ նահանգներում գազի մատակարարման հետ կապված լրջագույն խնդիրներ են ծագել։ Իրանի գազային պետական ընկերությունը կատարվածը որակել է որպես «դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ»։

Փետրվարի 16-ի զեկույցում New York Times-ը, վկայակոչելով երկու արևմտյան պաշտոնյաների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող ռազմական փորձագետի, գրել է, որ Իսրայելն է կանգնած խողովակաշարի պայթյունների հետևում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG