Մատչելիության հղումներ

Էստոնիայում Ռուսաստանի օգտին լրտեսելու կասկածանքով 10 մարդու են ձերբակալել


Էստոնիայի ներքին անվտանգության ծառայությունը Ռուսաստանի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալել է 10 մարդու։ Այդ մասին X-ում հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախկնան։

Նա նշել է, որ ձերբակալվածները Ռուսաստանի ցուցումով գործող անձինք են, և նրանց նպատակն էր վախ ու լարվածություն ստեղծելով՝ հասնել Էստոնիայում Ուկրաինային ցուցաբերվող ամուր աջակցության դադարեցմանը:

Վարչապետ Կայա Կալլասը նշել է, որ Էստոնիան հաջողությամբ կանխել է ռուսական հետախուզական ծառայությունների հիբրիդային գործողությունը։

«Մենք գիտենք, որ Կրեմլի թիրախը մեր բոլոր ժողովրդավարական հասարակություններն են», - ասել է Կալլասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG