Մատչելիության հղումներ

Մահացել է ֆուտբոլի աշխարհի նախկին չեմպիոն Անդրեաս Բրեմեն


Անդրեաս Բրեմեն տոնում է հաղթական գոլն Արգենտինայի հավաքականի դարպասը, Հռոմ, 8 հուլիսի, 19990թ.
Անդրեաս Բրեմեն տոնում է հաղթական գոլն Արգենտինայի հավաքականի դարպասը, Հռոմ, 8 հուլիսի, 19990թ.

64 տարեկանում հանկարծամահ է եղել ֆուտբոլի աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի աստղ, եզրային պաշտպան և կիսապաշտպան Անդրեաս Բրեմեն:

1990 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում 85 րոպեին 11-մետրանոցից հաղթական գոլ է խփել Արգենտինայի հավաքականի դարպասին, և խաղն ավարտվել է 1-0 հօգուտ Արևմտյան Գերմանիայի թիմի:

Վետերան ֆուտբոլիստի մահվան պատճառը, ենթադրաբար, սրտի կաթվածն է: Անդրեաս Բրեհմեն հանդես է եկել «Բավարիայում», «Կայզերսլաուտերն» (Գերմանիա) և «Ինտեր» (Իտալիա) թիմերում:

Նա մարզական կարիերան ավարտել է 1998 թվականին, ինչից հետո որպես մարզիչ է աշխատել «Կայզեսլաուտերն», «Ունտերհախինգ» և «Շտուտգարտ» ակումբներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG