Մատչելիության հղումներ

Արցախի ԱԺ ղեկավարությունը հանդիպել է Արցախի հարցերով հանձնախմբի համակարգողի հետ


Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը և խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ:

«Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, որ Արցախի հայաթափումը և ժամանակավոր բռնազավթումը չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, սեփական հազարամյա բնօրրանում անվտանգ և ապահով ապրելու բնական պահանջը, որն ամրագրված է միջազգային իրավունքի նորմերով», - ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Քննարկվել են միջազգային հիմնավոր երաշխիքների ներքո արցախահայության հայրենադարձմանն առնչվող հարցեր՝ բացառելով ֆիզիկական գոյության ու ինքնության սպառնալիքները:

Հանձնախմբի ձևավորման մասին հունվարի սկզբին հայտարարեց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG