Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է հակաօդային պաշտպանության զորավարժությունների մասին


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի զորավարժությունների մասին, որոնց ընթացքում «S-300 Favorit զենիթահրթիռային համակարգերի ստորաբաժանումների զգոն մարտական անձնակազմերը կատարում են սարքավորումները մարտական պատրաստության բերելու, օբյեկտները օդային հարձակումից պաշտպանելու, պայմանական թշնամու հրթիռային հարձակումները հետ մղելու և այլ առաջադրանքներ»:

Այսօր ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր տանկերի և մարտական մեքենաների անձնակազմի պատրաստման վարժանքների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG