Մատչելիության հղումներ

Կադիրովի 18-ամյա որդին նախարարի պաշտոն է ստացել


Չեչնիայի ղեկավարի որդին՝ Ախմաթ Կադիրովը (ձախ) և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը (աջ)
Չեչնիայի ղեկավարի որդին՝ Ախմաթ Կադիրովը (ձախ) և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը (աջ)

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ որդին՝ 18-ամյա Ախմաթ Կադիրովը, նշանակվել է երիտասարդության հարցերի նախարար, նաև արժանացել տարածաշրջանի բարձրագույն պարգևի՝ Կադիրովի անվան շքանշանի։

Մինչ այդ նա սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարի առաջին տեղակալն էր, այդ պաշտոնը ստացել էր չափահաս դառնալուց անմիջապես հետո։

2023 թվականին Ախմաթ Կադիրովը դարձել է հոր օգնականը։ Գարնանը նրան Կրեմլում ընդունեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. քաղաքագետները դա համարեցին հարսանեկան նվեր Չեչնիայի ղեկավարի որդուն։

Ընդհանուր առմամբ, Չեչնիայում տարբեր մակարդակներում կառավարական պաշտոններ են զբաղեցնում Ռամզան Կադիրովի ընտանիքի մոտ 100 հարազատները՝ երեխաներ, քույրեր, փեսաներ, եղբորորդիներ և այլն:

XS
SM
MD
LG