Մատչելիության հղումներ

«Հանձնառու ենք ավելի սերտացնել ռազմավարական երկխոսությունը». Միրզոյանը հանդիպել է Բլինքենի հետ


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

«Ուրախ էի հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ՀՀ վարչապետի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում քննարկման ընթացքում:

ՀՀ և ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, և մենք հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը», - Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի փոխանցմամբ՝ նշել է Միրզոյանը:

Այսօր ավելի վաղ Բլինքենի հետ հանդիպում է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG