Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը մտադիր է «Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի ամրապնդման ծրագիր ներկայացնել»


Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանը, արխիվ
Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանը, արխիվ

Պաշտոնական Դուշանբեն հայտարարել է՝ ՀԱՊԿ-ը մտադիր է դաշինքի անդամ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի ամրապնդմանն ուղղված ծրագիր ներկայացնել։ Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Մուխրիդինի խոսքերով՝ համապատասխան փաստաթուղթը ռազմաքաղաքական կազմակերպությունը կներկայացնի առաջիկա ամիսներին։

Նախարար Մուխրիդինի ներկայացմամբ՝ նախագահ Էմոմալի Ռահմոնի նախաձեռնությունը ենթադրում է ոչ միայն սահմանին ամրությունների կառուցում, այլև «սահմանային գծերի երկու կողմերում համագործակցության պայմանների ստեղծում ու սոցիալ -տնտեսական իրավիճակի բարելավում»։

Թե ՀԱՊԿ-ը կոնկրետ ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել դաշինքի անդամ Տաջիկստանի սահմանի ամրապնդման ուղղությամբ, չի հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG