Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը հավատում է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը հնարավոր է


Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին այսօրվա ասուլիսում ասել է, թե համաձայն չէ այն տեսակետին, թե Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր չէ

«Որևէ հիմք չկա մտածելու, թե ադրբեջանցիներն ու հայերը չեն կարող ներդաշնակ ապրել որպես հարևաններ, որպես առևտրային գործընկերներ։ Մերժում եմ ենթադրությունները, թե խաղաղությունը հնարավոր չէ։ Դա բարդ է և հաղթահարելը կարող է դժվար լինել», - ասել է դեսպանը, հայտարարելով, թե խաղաղության համաձայնագիրը հնարավոր է։

Նա ասել է, թե խաղաղ գործընթացում ԱՄՆ-ն չի ձգտում տիրել իրավիճակին։

«Եթե ռուսական ուղղությունը ինչ-որ կերպ աշխատի, եթե արդյունքը լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, արժանապատիվ խաղաղությունը, որը երկու կողմերը ընդունեն և լինեն գործընկերներ ու հարևաններ, կարգավորեն առևտուրն ու կողք կողքի ապրեն անվտանգային պայմաններում՝ դա լավ է։ Մենք չենք ձգտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում տիրել իրավիճակին։ Բայց ես կասեմ, որ մենք հետաքրքրված ենք, որ կայուն ու արժանապատիվ խաղաղություն հաստատվի»,- ընդգծել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG