Մատչելիության հղումներ

Եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, խաղաղության պայմանագիր չի լինի. Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր իր երդմնակալությանը հաջորդած ելույթում կրկին Հայաստանին ուղղված սպառնալիքներ է հնչեցրել:

«Եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդրվեն, եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի», - ասել է Ալիևը՝ շարունակելով. - «Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը թանկ կարժենա, և դա հավանաբար բոլորն են տեսնում»։

Նա նշել է, թե Երևանը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները, սակայն չի ցանկանում հրաժարվել «կեղտոտ գործերից»։

«Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքները։ Կամ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է, որ ընդհանրապես չկատարեն պարտավորությունները», - շեշտել է Իլհամ Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG