Մատչելիության հղումներ

ՀՀ հարատևության, անվտանգության հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը. վարչապետ


Հայաստանի Հանրապետության հարատևության, անվտանգության և հարաբերությունների հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝ և՛ ներքին, և՛ արտաքին առումներով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նկատի ունեմ, թե ո՞րն է ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը։ Կարծում եմ, որ մենք շատ հստակ և աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը, և մենք մեր քաղաքականությունները վարում ենք հենց այդ հենքի վրա։ Ասված մեջ մեծ հաշվով նորություն չկա։ 1991 թվականից ի վեր գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի մեջ հենց այսպես էլ արձանագրված է»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով, սակայն, սոցիալ-հոգեբանական առումով մեր ընկալումը միշտ չէ, որ այդպիսին է եղել։

«Չափազանց կարևոր է, որ մեր քաղաքականությունները հենվեն այս լեգիտիմության վրա, և սա մեր արտաքին անվտանգությունն ապահովելու շատ կարևոր գործիք է, որովհետև սա, ըստ էության, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է, միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, և երբ մեր քաղաքականությունը հենվում է լեգիտիմ հենքի վրա, մեր պաշտպանության մեխանիզմները մեծանում են»,- ասել է վարչապետ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG