Մատչելիության հղումներ

Սկանդալից հետո Հունգարիայի նախագահը հրաժարական է տալիս


Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հայտարարել է հրաժարական տալու մասին, քանի որ «սխալ է թույլ տվել»՝ ներում շնորհելով մանկապղծությամբ զբաղված տղամարդուն:

Վերջին օրերին Հունգարիայում սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ պարզվել է, որ երկրի նախագահ Կատալին Նովակը 2023 թվականի ապրիլին՝ Հռոմի պապի այցից առաջ Բուդապեշտ, ներում է շնորհել մանկատան նախկին փոխտնօրենին, որը մասնակցել է մանկապիղծ տնօրենի կատարած հանցագործությունների կոծկմանը։

Ընդդիմադիր կուսակցությունները Նովակին կոչ են արել հրաժարական տալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG