Մատչելիության հղումներ

Թբիլիսյան խճուղում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել


Երևանի Թբիլիսյան խճուղում տեղակայված պահեստային տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Քննչական կոմիտեն։

Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) և 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության`օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի կամ պահանջի պահպանման պարտականությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։

Կատարվում է նախաքննություն:

Այսօր առավոտյան ՆԳՆ-ում ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում՝ պահեստային տսրածքում, հրդեհ է բռնկվել:

Տուժած անձանց մասին չի հաղորդվում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG