Մատչելիության հղումներ

Պակիստանում երկու հիմնական մրցակիցները պնդում են ընտրություններում հաղթելու մասին


Ընտրություններ Պակիստանում, արխիվ
Ընտրություններ Պակիստանում, արխիվ

Պակիստանում կալանավորված նախկին վարչապետ Իմրան Խանի գլխավոր օգնականը հայտարարել է, որ իրենց կուսակցությունը փորձելու է կառավարություն ձևավորել, քանի որ հինգշաբթի կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել են ամենաշատ տեղերը։

Ընտրություններին Իմրան Խանի կուսակցության մասնակցությունն արգելված էր, բայց քաղաքական ուժի անդամները մասնակցել են որպես անկախ թեկնածուներ։

Նրա մրցակից նախկին վարչապետ Նավազ Շարիֆի կուսակցությունը պնդում է, որ իրենք են հաղթել։

Իմրան Խանի կուսակցության ժամանակավոր ղեկավար Գոհար Ալի Խանը Իսլամաբադում կայացած ասուլիսում Պակիստանի բոլոր կառույցներին կոչ է արել հարգել իրենց ստացած մանդատը։ Նա ասել է, որ եթե մինչև շաբաթ երեկո ընտրությունների արդյունքները չհրապարակվեն, ապա կիրակի օրը բողոքի խաղաղ ցույց կանցկացնեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG