Մատչելիության հղումներ

Պապիկյանը ծանոթացել է զորամասերի կենցաղ-կացարանային պայմաններին


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 8-ին աշխատանքային այցով եղել է հյուսիսարևելյան սահմանագոտու զորամիավորման զորամասերում։

Նախարար Պապիկյանը զորամիավորման հրամանատարի ուղեկցությամբ շրջել է զորամասերում, ծանոթացել ստորաբաժանումների կենցաղ-կացարանային պայմաններին, հայտնում են ՊՆ-ից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը, հանդիպել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող զինվորներին։

Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև զորամասերի սպաներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG