Մատչելիության հղումներ

Հրդեհ՝ մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում. կա մեկ զոհ


Այսօր ժամը 13:20-ի սահմաններում ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է պահեստազորային 1985 թվականին ծնված Արթուր Վարուժանի Գրիգորյանը:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այլ տուժածներ չկան:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG