Մատչելիության հղումներ

Կարաչաևո-Չերքեզիայում ադրբեջանական համայնքի ղեկավարի որդին ու նրա ընկերները բերման են ենթարկվել օդ կրակելու համար


Ռուսաստանի Դաշնության Կարաչաևո-Չերքեզիայի հանրապետությունում ադրբեջանական համայնքի ղեկավարի որդին և մի խումբ երիտասարդներ իրենց ընկերոջ հարսանիքի ժամանակ ինքնաձիգներից ու ատրճանակներից օդ են կրակել, որից հետո իրավապահները նրանց բերման են ենթարկել, իսկ ուժայինները ստուգում են անցկացրել ադրբեջանական «Օդլար յուդու» կազմակերպությունում։

«Shot» Տելեգրամ ալիքը գրում է․ «Քյամալ Ահմեդովը, ադրբեջանական տեղական սփյուռքի ղեկավար Իլհամ Ահմեդովի որդին, նախօրեին նշել է ընկերներից մեկի հարսանիքը։ Ռեստորանի մոտ կանգ է առել արտասահմանյան թանկարժեք մի քանի մեքենաների շարասյունը՝ ադրբեջանական դրոշներով, և մեկ տասնյակ երիտասարդներ դուրս գալով մեքենաներից, ինքնաձիգներից և ատրճանակներից սկսել են օդ կրակել։ Կրակոցների ձայները վախեցրել են տեղի բնակիչներին։ Արդյունքում՝ Ահմեդովը և նրա ինը ընկերները բերման են ենթարկվել, արձանագրություններ են կազմվել ոստիկանների պահանջներին չենթարկվելու հոդվածով, գործի նյութերը ուղարկվել են դատարան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG