Մատչելիության հղումներ

«Այստեղ եմ՝ քննարկելու ԵՄ անսասան աջակցությունը Ուկրաինային»․ Բորելը Կիևում է


Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև։

«Այստեղ եմ, որպեսզի ուկրաինացի ընկերների հետ քննարկենք Եվրամիության անսասան աջակցությունը Ուկրաինային՝ նոր պլանի (50 միլիարդ օգնության փաթեթը) համաձայն ռազմական ու ֆինանսական ոլորտներում, ինչպես նաև Եվրամիության (անդամակցելու) ճանապարհի բարեփոխումները», - գրել է Բորելը X սոցցնացում։

Պատերազմի սկզբից ի վեր սա նրա 4-րդ այցն է Ուկրաինա։

Բորելը Կիև է ժամանել Վարշավայից, որտեղ խոսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG