Մատչելիության հղումներ

Չիլիում անտառային հրդեհների զոհ է դարձել առնվազն 46 հոգի


Նախնական տվյալներով՝ Չիլիում անտառային հրդեհների զոհ է դարձել 46 հոգի, ազգային հեռուստատեսությամբ քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է երկրի նախագահ Գաբրիել Բորիչը։

Նա կոչ է արել համագործակցել փրկարարների հետ, ովքեր պայքարում են հրդեհների տարածման դեմ։

Նախագահը նշել է, որ «հրդեհներն արագ են տարածվում, և կլիմայական պայմանները՝ բարձր ջերմաստիճանը, ուժեղ քամին և ցածր խոնավությունը դժվարացնում են դրանք կառավարելը»։

Իր հերթին ներքին գործերի նախարար Քերոլայն Տոան հայտնել է, որ 92 անտառային հրդեհներ են այրվում երկրի կենտրոնում և հարավում, որտեղ այս շաբաթ անսովոր բարձր ջերմաստիճան է եղել։

Երկրի նախագահը Վալպարաիսոյում արտակարգ դրություն է հայտարարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG