Մատչելիության հղումներ

Լիսիչանսկում ուկրաինական կրակից առնվազն 15 մարդ է սպանվել


Լիսիչանսկը, արխիվ
Լիսիչանսկը, արխիվ

Ուկրաինական ուժերի կողմից Դոնեցկի ինքնահռչակ կազմավորման տարածքում Լիսիչանսկի գնդակոծության հետևանքով մահացածների թիվը հասել է 15-ի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Այս պահին ՌԴ ԱԻՆ աշխատակիցները փրկել են 10 մարդու և հանձնել բժիշկներին, ցավոք սրտի, 15 մարդ մահացել է», - հայտնում են մամուլի ծառայությունից։

Ըստ տեղական իշխանությունների հաղորդագրության, վիրավորներից մի քանիսը ծանր վիճակում են: Երեքին ուղարկել են Լուգանսկի հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG