Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է պահանջել ԱՄՆ-ի կողմից Սիրիային և Իրաքին հարվածներ հասցնելու հարցով


ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկի, Նյու Յորք, արխիվ
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկի, Նյու Յորք, արխիվ

Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ կապված Իրաքի և Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարվածների հետ: Այն կգումարվի գալիք երկուշաբթի օրը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Մենք հենց նոր խնդրել ենք Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել: Գայանայի նախագահությունը նախատեսում է այն նշանակել փետրվարի 5-ին»,- Telegram ալիքում գրել է Պոլյանսկին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը խստորեն դատապարտում է «ինքնիշխան պետությունների դեմ ամերիկա-բրիտանական ագրեսիայի նոր բացահայտ ակտը»։

Նրա պնդմամբ, «ակնհայտ է, որ ավիահարվածները հատուկ նախատեսված են հակամարտությունն ավելի բորբոքելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG