Մատչելիության հղումներ

Էրդողանը շնորհակալություն է հայտնել 2023-ի երկրաշարժի օրերին օգնության ձեռք մեկնած երկրներին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցում է Հաթայում երկրաշարժից տուժածների համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը, 3-ը փետրվարի, 2024թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցում է Հաթայում երկրաշարժից տուժածների համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը, 3-ը փետրվարի, 2024թ.

Անցյալ տարվա փետրվարին Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բնակարանները կորցրած ընտանիքները նոր բնակարաններ են ստացել:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է այդ հանդիսավոր աարարողությանը: Հաթայում առաջին փուլում բնակիչներին տրվել է 7 հազար 275 բնակարան։

Իր ելույթում Էրդողանն ընդգծել է, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում երկրաշարժից տուժած շրջանում բնակիչներին կտրամադրվի ևս 75 հազար բնակարան։ Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել 200 հազար տների շինարարությունը։

Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնել են Թուրքիային երկրաշարժի ժամանակ:

«Ես ուզում եմ իմ և մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել 35 հազար 250 որոնողափրկարարական խմբերին, այդ թվում՝ 11 հազար 500 օտարերկրյա որոնողափրկարարական թիմերին, 142 հազար անվտանգության աշխատակիցներին, բուժաշխատողներին, հանքափորներին, անտառային աշխատողներին, կամավորներին և մեր բոլոր եղբայրներին», - ասել է Էրդողանը:

Հայաստանը, որը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, նույնպես ավերիչ երկրաշարժից հետո օգնություն է ցուցաբերել այդ երկրին, հայաստանցի փրկարարները մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG