Մատչելիության հղումներ

Ադրբեջանում նախագահական ընտրություններն ընթանում են առանց իրական քաղաքական մրցակցության. զեկույց


Ընտրական գործընթացներին հետևող ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունը պնդում է՝ նախագահական ընտրություններն ընթանում են առանց իրական քաղաքական մրցակցության։

«Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը» հրապարակել է Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլի վերաբերյալ միջանկյալ զեկույցը։ Դրանում ադրբեջանցի իրավապաշտպանները շեշտում են, որ ընտրությունները պլանավորվածից շուտ անցկացնելը բարդացրել է կուսակցությունների, թեկնածուների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների մասնակցությունը ընտրական գործընթացներին։

Կենտրոնն արձանագրում է, որ ընտրությունների նախաշեմին էլ երկրում «սրվել է քաղաքական ազատությունների պաշտպանության շուրջ ստեղծված ճգնաժամը, չեն վերացել խոսքի, հավաքների և միավորումների ազատության իրականացման խոչընդոտները, ճնշումը՝ քաղաքացիական հասարակության անկախ կառույցների, ինչպես նաև ավելացել են լրատվամիջոցների, լրագրողների և հասարակական ակտիվիստների նկատմամբ հետապնդումները»։

Կազմակերպությունը հիշեցնում է, որ գործող նախագահի վեց մրցակիցներից հինգը նախկինում ևս մասնակցել են նախագահական ընտրություններին, երբեք չեն վիճարկել ընտրությունների արդյունքները, չեն քննադատել պետության ղեկավարին, անգամ չեն ներկայանում որպես նախագահի քաղաքական հակառակորդներ և չեն փորձում իրենց դրսևորել որպես իշխանության համար պայքարող այլընտրանքային քաղաքական ուժի ներկայացուցիչներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG