Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին զգուշացնում է ՀՀ երեք մարզերի սահմանամերձ հատվածներ ուղևորություններից


Երևանում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ
Երևանում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին խորհուրդ է տալիս խուսափել Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի մարզերում սահմանամերձ մի շարք բնակավայրեր ուղևորություններից, որոշ դեպքերում՝ կանգառից, մեղմացնելով նախորդ սահմանափակումները:

Այսօր հրապարակած հաղորդագրությունում ՀՀ-ում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը հորդորել է խուսափել հետևյալ ուղղություններից՝ Գեղարքունիք մարզում Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզում Գորիսից արևելք, Կապանից հարավ ճամփորդություններից, Արարատի մարզի Երասխ գյուղով, ըստ դեսպանատան, երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ:

«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշավորություն դրսևորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մերձակայքում։ Նկատի առեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները առանց ծանուցման: Ճանապարհները կարող են վերահսկվել հսկիչ անցակետերով կամ փակվել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», - ասվում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG