Մատչելիության հղումներ

Ալմաթիում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը


Ալմաթիում այսօր անցկացվում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Նիստին մասնակցում է Հայաստանի վարչապետը, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի վարչապետերը։

Նիստի օրակարգի հարցերից են ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործողությունների ծրագիրը, ԵԱՏՄ երկրների երկաթուղիների միջև ինտեգրացիոն փոխգործակցությունը և այլ հարցեր։

Իր ելույթի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ նախորդ տարվա համեմատ աճել է 39 տոկոսով։

Փաշինյանը խոսել է 2025-ին նախատեսվող գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների հեռանկարի մասին, նշելով, որ այս պահի դրությամբ ակնհայտ է, որ անդամ պետությունների միջև չկա միասնական մոտեցում՝ ընդհանուր էներգետիկ շուկա կառուցելու և զարգացնելու առումով։ Իսկ ընդհանուր շուկան, ըստ վարչապետի, կունենա բազմաթիվ առավելություններ. կնպաստի տնտեսությունների կայուն զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը և այլն։

«ԵԱՏՄ բոլոր երկրների համար, առանց բացառության, 2025 թվականին գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը առավելություն կլինի», - նշել է Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG