Մատչելիության հղումներ

Պետդուման հաստատեց բանակի մասին «ֆեյք լուրեր» տարածողների գույքի բռնագանձման օրինագիծը


ՌԴ Պետդումայի նիստ, արխիվ
ՌԴ Պետդումայի նիստ, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման, այսօր երրորդ ընթերցմամբ հաստատել է բանակի մասին «ֆեյք լուրեր» տարածողների գույքի բռնագանձման մասին օրինագիծը։

Դրա համաձայն՝ Ռուսաստանի այն բնակիչները, որոնք դատարանի կողմից մեղավոր կճանաչվեն «բանակի մասին ֆեյքեր տարածելու, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչեր հնչեցնելու կամ ծայրահեղական ակտիվության համար», կարող են զրկվել իրենց անշարժ գույքից։

Օրենքի դրույթներից մեկը թույլատրում է պետությանը առգրավել արտերկրում բնակվող և Ուկրաինայի պատերազմը քննադատող անձանց այն անշարժ գույքը, որը շարունակում է վարձակալությամբ տրվել։

Օրենքը դեռ պետք է քննարկվի Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնության խորհրդում և հաստատման դեպքում ուղարկվի երկրի նախագահին՝ ստորագրման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG