Մատչելիության հղումներ

Քիմ Քարդաշյանը նկարահանվելու է Էլիզաբեթ Թեյլորի մասին պատմող սերիալում


Ամերիկահայ հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանը նկարահանվելու է Էլիզաբեթ Թեյլորի մասին նկարահանվող վավերագրական սերիալում, ինչպես նաև լինելու է երեք մասանոց այդ ֆիլմի գործադիր պրոդյուսերը։ Ֆիլմը նկարահանվում է BBC-ի պատվերով։

Սերիալը պատմելու է Օսկարի կրկնակի մրցանակակիր հոլիվուդյան աստղի, իսկ հետո բիզնես-լեդիի և ակտիվիստ Էլիզբեթ Թեյլորի կյանքի մասին։

«Էլիզաբեթ Թեյլորը պայքարող էր, նա ապացուցեց, որ կարող եք շարունակել զարգանալ և փոխվել, ու տարբեր փուլեր ունենալ ձեր կյանքում։ Նա ճանապարհ հարթեց բոլորիս համար, ովքեր եկել են նրանից հետո այդ օրինակով», - ասել է Քարդաշյանը։

BBC-ին հայտնել է, որ սերիալը հիմնվելու է աուդիո ժապավենների ու հարցազրույցների վրա, որոնք հանրությանը անհայտ են։ Ներկայացվելու են նաև հարցազրույցներ մարդկանց հետ, ովքեր անձամբ ճանաչել են նրան, ներառյալ Քարդաշյանը, ում «Կլեոպատրա» ֆիlմի աստղը իր մահից առաջ վերջին հարցազրույցն է տվել։ Թեյլորի ընկերներից ու կինոաստղերից բացի հարցազրույց է լինելու նաև դոկտոր Էնթոնի Ֆաուչիի հետ, ով Թեյլորի հետ աշխատել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարում։

«Էլիզաբեթ Թեյլոր․ ապստամբ սուպերսթար» սերիալը Բրիտանիայում ցուցադրվելու է BBC Two և BBC iPlayer ալիքներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG