Մատչելիության հղումներ

Ֆերմերների բողոքի ակցիաները Ֆրանսիայում և Բելգիայում ծավալվում են


Ֆրանսիայի գյուղատնտեսները շարունակում են բողոքի ակցիաները՝ տրակտորներվ փակելով փողոցներ և որոշ մայրուղիներ։ Երկրի հարավում սկսած ակցիաները հասել են Փարիզի մոտ։

Բողոքի ալիքը տարածվել է նաև Բելգիայում։ Բրյուսելի կենտրոնը տրակտորներով փակած ֆերմերները ասում են, որ մնալու են մինչև փետրվարի 1-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովը։ Ըստ այսօրվա լուրերի՝ Ֆրանսիայում ֆերմերները փակել են Թուլուզի օդանավակայանի ճանապարհը, իսկ Բելգիայում՝ Զեբրյուգե նավահանգիստը։

Գյուղատնտեսները զիջումներ են պահանջում իշխանությունից։ Նրանք, մասնավորապես, նշում են, որ էկոլոգիական ստանդարտները իրենց համար ավելի են խստացվում, բայց դրսից, որտեղ այդ ստանդարտները պարտավոր չեն պահպանել՝ էժան ապրանքներ է ներմուծվում։

Ակնկալվում է, որ Ֆրանսիայի նոր վարչապետ Գաբրիել Ատտալը ներկայացնելու է իր կառավարության ծրագիրը։

Գյուղատնտեսների բողոքի ակցիաները հնարավոր է նաև քաղաքական հետևանքներ ունենան հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG