Մատչելիության հղումներ

Թուրքիայում Ադրբեջանի նախագահական ընտրությունների 5 ընտրատեղամաս է ձևավորվել


Թուրքիայում Ադրբեջանի դեսպանությունը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին Թուրքիայում գտնվող Ադրբեջանի քաղաքացիների քվեարկության համար 5 ընտրատեղամաս է ձևավորվել, երկուսը՝ Անկարայում Ադրբեջանի դեսպանատանը, երկուսը՝ Ստամբուլի գլխավոր հյուպատոսությունում և մեկը՝ Կարսի գլխավոր հյուպատոսությունում։

Քվեարկելու իրավունք ունեն Թուրքիայում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող, ինչպես նաև գործողման մեջ, կամ մասնավոր այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի քաղաքացիները։

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 7-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG