Մատչելիության հղումներ

Ynet. Թաիլանդում կալանավորված "Би-2" ռոք խմբի երաժիշտները Ռուսաստան չեն արտաքսվի


"Би-2" ռոք խմբի մեներգիչ Լյովան (Եգոր Բորտնիկ), արխիվ
"Би-2" ռոք խմբի մեներգիչ Լյովան (Եգոր Բորտնիկ), արխիվ

Ռուսական "Би-2" ռոք խմբի չորս երաժիշտները, որոք ձերբակալվել էին Թաիլանդում համերգից հետո, կարտաքսվեն ոչ թե Ռուսաստան, այլ Իսրայել, հայտնում է Ynet պորտալը՝ նշելով, որ երաժիշտներն Իսրայելի քաղաքացիություն ունեն։

Ըստ Ynet-ի՝ հարցին միջամտել են Իսրայելի արտգործնախարարությունն ու Թաիլանդում Իսրայելի դեսպանատունը՝ մտահոգություն հայտնելով Ռուսաստան արտաքսելու դեպքում խմբի անդամների անվտանգության վերաբերյալ։

Ynet-ը նշում է, որ "Би-2"-ի չորս երաժիշտներն ունեն Իսրայելի քաղաքացիություն, երկուսը նաև ԱՄՆ-ի և Ավստրալիայի անձնագրեր։ Միաժամանակ խմբի երեք անդամներ Թաիլանդ են մտել ռուսական, իսկ միայն մեկը՝ իսրայելական անձնագրերով։ Տեղական օրենքի համաձայն, երաժիշտները պետք է արտաքսվեն այն երկիր, որ երկրի փաստաթղթով նրանք հատել են սահմանը, սակայն Իսրայելի իշխանությունների միջամտությունից հետո խնդիրը լուծվել է։

Երաժիշտները ձերբակալվել են հունվարի 24-ին Պուկետում կայացած համերգից հետո։ Դատարանը նրանց նկատմամբ փոքր տուգանքներ է սահմանել՝ առանց աշխատանքային վիզայի ելույթ ունենալու համար, սակայն դրանից հետո էլ խմբի անդամները ազատ չեն արձակվել, այլ տեղափոխվել են ժամանակավոր կալանավայր՝ հետագա արտաքսման համար։

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Դմիտրի Գուդկովը Current Time-ին տված հարցազրույցում չէր բացառել, որ Ռուսաստան արտաքսվելու դեպքում երաժիշտները կարող են քրեական հետապնդման ենթարկվել իրենց հակապատերազմական դիրքորոշման համար։

"Би-2"-ն ռուսական այն ռոք խմբերից է, որ բացահայտ դեմ է արտահայտվել Ուկրաինայի հետ պատերազմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG