Մատչելիության հղումներ

Մարզական արբիտրաժային դատարանը որակազրկել է Կամիլա Վալիևային


Նախագահ Վլադիմիր Պուտինը և գեղասահորդուհի Կամիլա Վալիևան
Նախագահ Վլադիմիր Պուտինը և գեղասահորդուհի Կամիլա Վալիևան

Լոզանում (Շվեյցարիա) տեղակայված մարզական արբիտրաժային դատարանը չորս տարով որակազրկել է ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևային:

Այդ որոշումից հետո գեղասահքի Ռուսաստանի հավաքականը, որի կազմում Վալիևան մասնակցել է 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին, կարող է զրկվել թիմային ոսկուց։

Վալիևան որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար: 2022 թվականին նրա դոպինգ թեստում հայտնաբերվել է արգելված դեղամիջոց՝ տրիմետազիդին:

Այդ դեղամիջոցը նշանակվում է սրտի խնդիրների դեպքում և հայտնաբերվել է նմուշում, որը Վալիևան տրամադրել է 2021 թվականի դեկտեմբերի 25-ին։ Այնուամենայնիվ, այս մասին հայտնի է դարձել միայն 2022 թվականի փետրվարի սկզբին, այն բանից հետո, երբ մարզիկը Ռուսաստանի հավաքականի կազմում արդեն նվաճել է ոսկե մեդալը թիմային մրցումներում։ Դրանից հետո ռուս գեղասահորդների մրցանակաբաշխությունը հետաձգվել է։

Դատարանը նշել է, որ Վալիևայի պաշտպանները կարող են Շվեյցարիայի Դաշնային դատարանում 30 օրվա ընթացքում բողոքարկել արբիտրաժային դատարանի որոշումը

Վալիևայի որակազրկումը կարող է հիմք դառնալ Պեկինում գեղասահքի Ռուսաստանի օլիմպիական հավաքականի արդյունքները վերանայելու և ռուսներին թիմային ոսկուց զրկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG