Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակը մեկ օրվա ընթացքում 24 զինվորական է կորցրել


Գազայի հատվածում շարունակվող մարտական գործողություններում մեկ օրվա ընթացքում Իսրայելի բանակի 24 զինծառայող է զոհվել։ Ցամաքային գործողության մեկնարկից ի վեր սա Իսրայելի բանակի ամենածանր կորուստն է մեկ օրվա ընթացքում։

«Երեկ մենք ապրեցինք ամենադժվար օրերից մեկը պատերազմի բռնկումից ի վեր»,- ասել է Իսրայել վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ «Այսօր շատ ծանր առավոտ է»,- սոցցանցում գրել է նա։

Բանակի մամուլի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ 21 զինծառայողը զոհվել է երկու ականապատված շենքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, ևս երեքը զոհվել են առանձին հարձակումների ընթացքում։

XS
SM
MD
LG