Մատչելիության հղումներ

Շոյգուն հեռահար հրթիռների արտադրության պահանջ է դրել


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր այցելել է Մոսկայի մարզում գտնվող հրթիռների արտադրության ձեռնարկություն, որտեղ ասել է, որ բանակին առնվազն 300 կիլոմետր հեռահարության հրթիռներ են անհրաժեշտ։

«Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովն ասել է, որ 310 կիլոմետր հեռահարության նոր հրթիռն արդեն փորձարկում է անցել։

«Ռադուգա» ձեռնարկության տնօրեն Սերգեյ Բոգատիկովն ասել է, որ 2023 թվականի ռազմական պետպատվերները ամբողջությամբ կատարվել են։ Նրա փոխանցմամբ՝ պատերազմի սկզբից ի վեր գերճշգրիտ զենքի արտադրությունն 8 անգամ ավելացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG