Մատչելիության հղումներ

«Ռոմա»-ի նոր մարզիչ է նշանակվել թիմի նախկին խաղացող Դանիելե դե Ռոսսին


Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոյին պաշտոնանկ անելուց ժամեր անց հայտնեց, որ մինչև ընթացիկ առաջնության ավարտը նոր մարզիչ է նշանակվել թիմի նախկին խաղացող Դանիելե դե Ռոսսին։

«Ռոմա»-ում 18 տարի խաղալու կարիերայից հետո Դանիելե դե Ռոսսին գլխավոր մարզիչ է նշանակվել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը», - հայտարարել է ակումբը։

40-ամյա Ռոսսին Իտալիայի հավաքականի կազմում 2006 թվականին նվաճել էր աշխարհի ֆուտբոլի առաջնության գավաթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG