Մատչելիության հղումներ

Բլինքենը հանդիպում է արաբական միապետությունների ղեկավարների հետ


Իսրայել ժամանելուց առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում է Պարսից ծոցի արաբական միապետությունների ղեկավարների հետ։

Reuters-ի տեղեկություններով՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը արդեն իսկ բանակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների փաստացի առաջնորդ Աբու-Դաբիի էմիր շեյխ Մոհամադ Բին Զայեդ Ալ Նահայանի հետ։

Այսօր, օրվա երկրորդ կեսին, Բլինքենը Էր-Ռիյադում կհանդիպի նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի հետ։

Քննարկումների առանցքային թեման Գազայում ստեղծված կացությունն է։

XS
SM
MD
LG