Մատչելիության հղումներ

Հակապատերազմական կոչի համար բաշկիր ակտիվիստը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման


Ռամիլա Սաիտովա
Ռամիլա Սաիտովա

Ուֆայի դատարանը բաշկիր ակտիվիստ Ռամիլա Սաիտովային դատապարտեց 5 տարվա ազատազրկման հակապատերազմական կոչի համար։

Նա տեսաուղերձ էր ձայնագրել, որտեղ Բաշկիրիայից մոբիլիզացվածներին կոչ էր անում չմասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին։

Նա ձերբակալվել էր անցած մայիսին՝ տեսանյութը հրապարակվելուց հետո։ Ռուսատանի անվտանգության դաշնային ծառայությունը նրա տեսաուղերձում զինվորակներին դասալքության դիմելու կոչ էր տեսել։

Դատարանը նրան մեղավոր ճանաչեց պետության անվտանգության դեմ ուղղված գործողություններ իրականացնելու հրապարակային կոչերի համար։

XS
SM
MD
LG