Մատչելիության հղումներ

Միշելը Փաշինյանին ու Ալիևին կոչ է անում շուտափույթ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի կնքումը


Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների «մեծ առաջընթացը», նշելով, որ նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

X-ում արված գրառմամբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ողջունել է հատկապես կալանավորված զինծառայողների ազատ արձակումն ու քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը:

«Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ գլխավորած բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը. այսօրվա առաջընթացը առանցքային քայլ է», - նշել է նա՝ հավելելով, որ այժմ խրախուսում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին շուտափույթ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի կնքումը։

Այսօր Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարությամբ հայտնեցին երկու կողմից զինծառայողների ազատ արձակելու որոշման մասին, ինչպես նաև վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG