Մատչելիության հղումներ

Իսրայելը հարվածել է Գազայի բազմամարդ ճամբարին, նշվում է «Համաս»-ի մեկ հրամանատարի զոհվելու մասին․ Reuters


Գազայի հատվածում խիտ բնակեցված փախստականների ճամբարին Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել են առնվազն 50 պաղեստինցիներ և «Համաս»-ի մեկ հրամանատար, հաղորդում է Reuters-ը։

Ըստ Գազայի հատվածի՝ բժիշկները դժվարանում են սննդի, վառելիքի և հիմնական պաշարների սակավության պայմաններում օգնություն ցուցաբերել տուժածներին։

Ըստ Reuters-ի՝ Իսրայելն այսօր հայտնել է, որ 9 զինվոր է սպանվել «Համաս»-ի կողմից օդային ռմբակոծություններից հետո Գազա զրահատեխնիկա ուղարկելուց ի վեր։

Իսրայելը հրթիռակոծում ու հրետակոծում է Գազայի հատվածը հոկտեմբերի 7-ից, երբ «Համաս»-ի զինյալները ներխուժեցին իսրայելական բնակավայրեր։ Հոկտեմբերի 30-ի երեկոյան դրությամբ երկու կողմերի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 9 հազար 800-ը:

XS
SM
MD
LG