Մատչելիության հղումներ

Սուրեն Պապիկյանը ֆրանսիացի սենատորների հետ քննարկել է պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր


Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ:

Նախարարի հաղորդմամբ՝ քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր:

«Սենատորները պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր», - գրել է նախարար Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում:

Հայաստանն ու Ֆրանսիան հոկտեմբերի 23-ին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG