Մատչելիության հղումներ

Կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար մոտ 2 միլիարդ դրամ հատկացրեց


Կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում:

Նախատեսվում է, որ համերգին կմասնակցի 20-25 հազար մարդ, ակնկալվում է զբոսաշրջիկների թվի աճ։

Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։

Սնուփ Դոգի մասին առաջինը հուլիսի վերջին ակնարկեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Հարությունյանի հայտարարությունից քիչ անց համացանցում մի փաստաթուղթ հայտնվեց, ըստ որի, պետությունն ավելի քան 23 միլիոն դոլար է հատկացնում համերգային ծրագրերի համար։ Այս թիվը քննարկումների, դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեց Երևանում։ Կառավարությունից չհերքեցին, որ փող են հատկացնելու մասնավոր ընկերությանը «Հրազդան» մարզադաշտում ռեփերի համերգի համար, բայց և պնդեցին, թե հատկացվելիք գումարը 23 միլիոն դոլար չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG