Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռազմական դաշինք չի ստեղծում Չինաստանի հետ


Ռուսաստանն ու Չինաստանը զարգացնում են համագործակցությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական, բայց «սա ռազմական դաշինք չէ», «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Մոսկվան զարգացնում է նաև ռազմական համագործակցությունը Պեկինի հետ, այդ թվում՝ համատեղ վարժանքների անցկացման միջոցով։

«Ի դեպ, ոչ միայն Չինաստանի, այլ նաև այլ երկրների հետ: Մենք դեռ շարունակում ենք, չնայած Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում տեղի ունեցած իրադարձություններին: Մենք շարունակում ենք ամեն ինչ, ամեն ինչ թափանցիկ է, բայց սա ռազմական դաշինք չէ»,- եզրափակել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG