Մատչելիության հղումներ

Զելենսկին հանդիպել է Baykar ընկերության գործադիր տնօրենի հետ և քննարկել Ուկրաինայում գործարանի կառուցումը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Baykar ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում Baykar գործարանի կառուցման մանրամասները, հանդիպումից հետո սոցցանցում կատարած գրառմամբ հայտնել է Զելենսկին։

Հանդիպմանն անդրադարձել են ընկերության հետ Ուկրաինայի հետագա համագործակցությունը՝ ուկրաինական բանակի պաշտպանական կարողությունների ամրապնդման նպատակով, հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։

Զելենսկիի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահը Բայրաքթարին պարգևատրել է առաջին աստիճանի Պատվո շքանշանով։

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը դեռ օգոստոսի սկզբին հայտնել էր, որ Baykar ընկերությունը մտադիր է Ուկրաինայում կառուցել «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքերի գործարան: Նրա փոխանցմամբ, Baykar-ն Ուկրաինայում արդեն ստեղծել է ընկերություն և կառուցման համար հողամաս է ձեռք բերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG