Մատչելիության հղումներ

Baykar ընկերությունը հայտնել է, որ երբեք Ռուսաստանին չի տրամադրի «Բայրաքթար»-ներ


«Բայրաքթար» ԱԹՍ-ն Ուկրաինայի անկախության օրվա զորահանդեսին, արխիվ, Կիև, 24 օգոստոսի, 2021թ.
«Բայրաքթար» ԱԹՍ-ն Ուկրաինայի անկախության օրվա զորահանդեսին, արխիվ, Կիև, 24 օգոստոսի, 2021թ.

Baykar թուրքական ընկերությունը հայտնել է, որ հնարավոր չի համարում Bayraktar տեսակի մարտական անօդաչու թռչող սարքերի տրամադրումը Ռուսաստանին, BBC ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարն։

«Փողը մեզ համար առաջնահերթություն չէ, փողը և նյութական ռեսուրսները երբեք մեր նպատակը չեն եղել բիզնեսում: Ուկրաինայի հետ մեր բարեկամությունը և համագործակցությունն արդեն շատ տարիներ են տևում: Դրա համար էլ ինչքան էլ մեզ փող առաջարկեն՝ նույնիսկ խոսք չի կարող լինել այն մասին, որ մենք այս իրավիճակում նրանց {ռուսներին} փոխանցեինք ԱԹՍ-ները»,- հայտարարել է Հալուք Բայրաքթարը:

Նա ընդգծել է, որ իր ընկերությունը «միանշանակ Ուկրաինայի կողմից է, և ոչինչ չի խաթարի Ուկրաինայի հետ համագործակցությունը, ինչ գումար էլ որ առաջարկվի»:

Թուրքիան վերջին տարիներին հիմնել է մարտական ԱԹՍ-ների արտադրությունը և կարողացել է ոչ միայն բավարարել սեփական կարիքներն, այլև արտահանել Bayraktar TB-2 տեսակի ԱԹՍ-ն:

Դրանք ձեռք են բերել Ադրբեջանը, Քաթարը, Լիբիան, Մարոկկոն, Լեհաստանը և Ուկրաինան: Այդ ԱԹՍ-ներն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում:

XS
SM
MD
LG