Մատչելիության հղումներ

2035-ից հետո Կալիֆորնիայում կարգելվի բենզինով ու գազով նոր ավտոմեքենաների վաճառքը


Էլեկտրամոբիլի լիցքավորում, արխիվ
Էլեկտրամոբիլի լիցքավորում, արխիվ

Կալիֆորնիայում ընդունված որոշման համաձայն՝ 2035 թվականից հետո ամերիկյան այդ նահանգում կարգելվի բենզինով ու գազով աշխատող շարժիչներով նոր ավտոմեքենաների վաճառքը։

Կարգավորումն ուժի մեջ է մտնելու աստիճանաբար՝ 2026 թվականին նահանգում վաճառվող նոր ավտոմեքենաների առնվազն 35 տոկոսը պետք է լինեն էլեկտրական, կամ հիբրիդային կամ ջրածնի հիմքով աշխատող շարժիչներով։ Այնուհետև՝ 2030-ին վաճառվող նման նոր ավտոմեքենաների համամասնությունը պետք է կազմի ընդհանուրի առնվազն 68 տոկոսը, իսկ 2035-ից Կալիֆորնիայում վաճառվող բոլոր նոր մեքենաները պետք է այդպիսին լինեն։

Նահանգային իշխանությունների փոխանցմամբ՝ այս քայլի նպատակն է որքան հնարավոր է շուտ հասնել մթնոլորտ «զրո արտանետումների» վիճակին։

Կալիֆորնիան ԱՄՆ ամենաբնակեցված նահանգն է և աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG