Մատչելիության հղումներ

Հայաստանում երեկ կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4-ով, բուժվածներինը՝ 2-ով, մահվան դեպք չի գրանցվել


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4-ով, բուժվածներինը՝ 2-ով: Նախորդ օրը հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1592 թեստավորում:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 536 մարդ։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 624 է:

XS
SM
MD
LG