Մատչելիության հղումներ

Անջելինա Ջոլին մարդասիրական առաքելությամբ այցելել է Լվով


Կինոաստղ և ՄԱԿ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Անժելինա Ջոլին, Լվով, 30-ը ապրիլի, 2022թ.
Կինոաստղ և ՄԱԿ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Անժելինա Ջոլին, Լվով, 30-ը ապրիլի, 2022թ.

Կինոաստղ և ՄԱԿ-ի Փախսստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին մարդասիրական առաքելությամբ այցելել է Լվով:

Երկաթուղային կայարանում Ջոլին շփվել է Դոնեցկի շրջանից տարհանվածների, նրանց ուղեկցող կամավորների և բժիշկների հետ:

ՄԱԿ-ում նշել են, որ Անջելինա Ջոլին մասնավոր նպատակով է մեկնել Ուկրաինա, նրա բարեգործական առաքելության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:

Պատերազմի առաջին օրվանից Ջոլին դատապարտել է Ռուսաստանի հարձակումը և արևմտյան երկրներին կոչ է արել օգնել ուկրաինացի փախստականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG