Մատչելիության հղումներ

Էստոնիայի ԱԳ նախարար. «Արևելյան Եվրոպան պետք է հզորացնի պաշտպանությունը»


Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքի և այդ երկրի 100 հազարի հասնող բանակն Ուկրաինայի սահմանի մոտ տեղակայելու պայմաններում Արևելյան Եվրոպան պետք է հզորացնի պաշտպանությունը և հակառակորդին հետ պահելու ունակությունը: Այդ մասին այսօր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաույի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Եվա-Մարիա Լիիմետսը:

«Մենք մտահոգությամբ ենք հետևում Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի զինուժի կուտակմանը և Բելառուսից կազմակերպվող հիբրիդային գրոհներին: Այս բոլոր զարգացումները թուլացնում են տարածաշրջանի անվտանգային համակարգը, մենք պարտավոր ենք զգոն լինել և ամրապնդել մեր պաշտպանությունը»,- ասել է Լիիմետսը:

«Մենք չենք կարող անտարբեր մնալ, ընդհակառակը` մենք պարտավոր ենք վճռական և միասնաբար գործել կոնֆլիկտի հնարավոր սրումը կանխելու համար»,- արձագանքել է Ռաուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG